Լրահոս
Օրվա լրահոսը

Մեննի Պակյաոն դեմ է միասեռ ամուսնություններին

Մայիս 18,2012 12:02

Ֆիլիպինցի Մեննի Պակյաոն, որ աշխարհի լավագույն բռնցքամարտիկն է՝ անկախ քաշային կարգից, խիստ քննադատել է Բարակ Օբամային՝ միասեռ ամուսնություններին ակտիվ աջակցելու համար:
«Հետեւեք Աստծո օրենքներին, մինչեւ մարդու ձեռքով գրված օրենքները քննարկելը, – հայտարարել է բռնցքամարտիկը, որը համոզված կաթոլիկ է: – Ես սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին ասելու ոչինչ չունեմ, սակայն դեմ եմ միասեռ ամուսնություններին»:
Հետաքրքիր է, որ «Պակմենը» ժամանակին ինքն էր հաճախ խախտում Աստծո սահմանած բարոյական նորմերը՝ չարաշահելով ալկոհոլը, տարվելով մոլախաղերով: Նրա անվան հետ կապված այսպիսի սկանդալային պատմությունների պակաս չի եղել: Սակայն վերջերս Պակյաոն ապաշխարել է եւ հրաժարվել վնասակար  սովորություններից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031