Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում հասարակության հետ, որ չեն զանազանում ընդդիմադիր ու իշխանական ուժերը

Մայիս 18,2012 11:59

Հատված քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հարցազրույցից:

– Ձեր գնահատականներով՝ հետընտրական կոալիցիաներ հնարավո՞ր են, եւ ինչի՞ պիտի ծառայեն:

– Մենք ունեինք իշխանական կոալիցիա, որի գործող մասերը որեւէ գաղափարական ընդհանրություն չունեին, միավորվել էին իշխանության շուրջը։ Եվ ի՞նչ։ Ընտրություններից մի քանի օր առաջ կոալիցիոն ուժերից մեկն ինքնահռչակվեց ընդդիմություն։ Օգտվեց իշխանության բոլոր բարիքներից եւ որոշեց իշխանության պատասխանատվությունից բոլորովին ձերբազատվել։ Կոալիցիաներն անարդյունավետ են հենց իշխանական թեւի համար։ Ընդդիմադիր թեւի համար կարող են ավելի արդյունավետ լինել, բայց շարժական ձեւաչափերով։ Ոչ թե կայուն ու երկարաժամկետ միավորումներ, այլ որեւէ խնդրի լուծման։

– Նախավերջին խորհրդարանական ընտրարշավում ամենաընդդիմադիր քաղաքական ուժը ՀՅԴն էր, վերջինում՝ ԲՀԿն, ի՞նչ է կատարվում Հայաստանի քաղաքական ուժերի հետ, ինչո՞ւ են նախընտրական շրջանում կտրուկ ընդդիմադիր դառնում, հետընտրական շրջանում վերադառնում իրենց բուն դիրքերին։

– Ոչինչ չի կատարվում, նրանք պաշտպանում են իրենց անմիջական շահը։ Շատ ավելի հետաքրքիր է՝ ի՞նչ է կատարվում հասարակության հետ, որ չեն զանազանում ընդդիմադիր ու իշխանական ուժերը, որ չեն հասկանում՝ հնարավոր չէ նախարարական պորտֆելներով ընդդիմություն, հնարավոր չէ երկրի տնտեսական գործառույթների համար պատասխանատվություն կրելով՝ պայքարել իրավահավասարության համար։ Կարո՞ղ է ԲՀԿ-ն պայքարել տնտեսական մենաշնորհի կամ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ։ Խնդիրը բնավ էլ քաղաքական ուժինը չէ։ Քաղաքական ուժը կարող է ինքնահռչակվել ազգի միակ եւ անբեկանելի փրկիչ, դա իր ընտրական իրավունքն է, հանրության իրավունքն է նրան հավատալ կամ չհավատալ։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031