Ռուսաստանցի ազգությամբ հույն բիզնեսմեն Իվան Սավվիդին պատրաստվում է ֆինանսական ծանր վիճակում հայտնված Սալոնիկի ՊԱՕԿ ֆուտբոլային ակումբի հետ այն ձեռք բերելու շուրջ բանակցություններ սկսել:
Մեծահարուստ հույնը պատրաստ է մեծացնել ակումբի կանոնադրական կապիտալը եւ մոտավորապես 10-12 միլիոն եվրո ներդնել եւ հնարավոր է, մոտ օրերս որպես կանխավճար տրամադրել, 1,5 միլիոն եվրո: Ըստ շրջանառվող լուրերի, Սավվիդին ակումբի առջեւ Հունաստանի առաջնությունում ու եվրագավաթների խաղարկությունում բարձր արդյունքներ ցույց տալու խնդիր է դնելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ