Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Կոնգրեսը Լեւոն Զուրաբյանի սեփականությունը չէ»

Մայիս 18,2012 11:50

Հատված «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի հարցազրույցից:

 – Ճի՞շտ են այն խոսակցությունները, թե դուք եւս ցանկություն ունեք Կոնգրեսից հեռանալու։

– Այդ մասին դեռ որոշում չունենք, սպասողական վիճակ է։

– Ինչի՞ն եք սպասում։

– Դա պայմանավորված է մեր հետագա անելիքներով։ Փաստորեն, այնպես ստացվեց, որ հասնում ենք նախագահական հերթական ընտրություններին, ու պետք է այդ մասին մտածել։

-Ոմանք արդեն հեռացել են Կոնգրեսից, մի քանիսն էլ մտադիր են նման քայլի դիմելու. ի՞նչ եք մտածում այս առնչությամբ։

– Կարծում եմ, նրանց քայլը դեռ վաղաժամ է, քանի որ ՀԱԿ-ը միակ ընդդիմադիր ուժն է, ուստի չի կարելի հեշտությամբ վերցնել ու տրոհել։

– ՀԱԿի համակարգող Լեոն Զուրաբյանը կարծիք էր հայտնել, թե այս ընթացքում չի բացառվում, որ «կոնգրեսը համալրվի նոր, թարմ, երիտասարդ ուժերով, եւ կոնգրեսից դուրս գան հոգնած, սպառված, հին կարծրատիպերով առաջնորդվող, համաշխարհային այսօրվա քաղաքականության զարկերակը չզգացող ուժերը»։

– Չգիտեմ նա ինչ նկատի ունի, դա նրա խնդիրն է։ Նախ՝ մարդկանց նկատմամբ ուշադիր պիտի լինել։ Կոնգրեսը Լեւոն Զուրաբյանի սեփականությունը չէ։ Դա 18 կուսակցությունների միավորում է, իսկ մարդկանց եւ կուսակցությունների նկատմամբ պետք է տարրական հարգանք ունենալ, մտահոգ լինել նրանց պահպանելու խնդրով։

– «Մաքուր ընդդիմություն» համարում եք ՀԱԿը, բայց մյուս ընդդիմադիրներն էլ հակառակն են պնդում, թե կոնգրեսն է իշխանության մի թեւի հետ «խաղերի» մեջ։

– Վերջին հինգ տարին ապացուցեց, որ կոնգրեսը միակ ընդդիմադիր ուժն է, որը, իհարկե, թույլ տվեց առանձին սխալներ, բացթողումներ ու չհասավ իր ռազմավարական նպատակին՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների։ Իսկ նրանք, ովքեր ընդդիմություն էին խաղում, այսօր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ցուցակներում են։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես դե ֆակտո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031