«Բարսելոնի» ֆուտբոլիստ Խերարդ Պիկեն եւ կոլումբիացի հանրահայտ երգչուհի Շակիրան հերքել են իրենց հարաբերությունները խզելու մասին տարածվող լուրերը:
Լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, իբր Շակիրան որոշել է հեռանալ ֆուտբոլիստից, որը նրան դավաճանում է իսրայելցի փոփ մոդել Բար Ռաֆաելիի հետ:
Պիկեն «Twitter»-ի իր էջում գրել է. «Մեր մեջ ամեն բան լավ է, ինչպես երբեք»: Եվ որպես
Շակիրայի հանդեպ ունեցած անսահման սիրո ապացույց, տեղադրել է մի լուսանկար, որում իրենք եւ իր ակումբակից Սեսկ Ֆաբրեգասն ու նրա ընկերուհին միասին ժամանակ են անցկացնում: Նույն ոճով հեռաուստաէկրանից արտահայտվել է նաեւ կոլումբիացիսեքս խորհրդանիշը՝ հասկացնելով, որ չի պատրաստվում Պիկեի գիրկը զիջել ուրիշի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ