Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամը դժգոհ է, որ հանրահավաքները չշարունակվեցին

Մայիս 18,2012 11:39

 ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանի հարցազրույցը:

ԱԺ ընտրությունների վերաբերյալ Ձեր հայտարարությունը փաստում է այն, որ Դուք դժգոհ եք ՀԱԿի գործունեությունից եւ որոշել եք դուրս գալ այդ դաշինքից։

 

– Դա ընդամենը մեր քննարկումների արդյունքն էր։ Մեր քաղխորհուրդը դեռեւս չհ գումարվել, եւ ոչ մի նման հարց չի քննարկվել։ Մոտակա օրերին կլինի նման քննարկում, բայց օրակարգում դեռեւս նման հարց չունենք դրված։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ ՀԱԿից դժգոհություններ ունեք, եւ լուրջ տարաձայնություններ կան Ձեր եւ նրանց միջեւ։

– Դժգոհություն, ասենք, ինչպես ժողովոդի մեջ է, այդպես էլ կուսակցության մի շարք անդամների մոտ՝ կապված այն բանի հետ, որ հանրահավաքները չշարունակվեցին։ Մարտավարության եւ ռազմավարության որոշ քայլեր դժգոհություն առաջացրել են։ Բայց դա չի բերում նրան, որ մենք այսօր քաղխորհրդում այդ հարցը քննարկենք՝ ՀԱԿ-ից դուրս ենք գալու, թե մնալու ենք։ Առայժմ նման կարծիք չկա, այդ հարցը… ժամանակը կբերի դրան։ Առայժմ մենք մնում ենք Կոնգրեսի մաս կազմող ուժ։ Մենք դիմել ենք դատարան ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ, այժմ մենք այդ գործընթացով ենք զբաղված։

Ձեր կարծիքով՝ պե՞տք չէր այդ մանդատները վերցնել եւ ԱԺ մտնել։

– Մենք ցանկանում էինք, որ ամեն տեղ դիմեինք, բոլոր ատյաններին ներկայացնեինք ընտրությունների արդյունքները եւ փորձեինք ապացուցել, որ ընտրությունները կեղծվել են։ Մեր տարաձայնությունը կոնկրետ այս քայլի համար էր, այն հանրահավաքի ժամանակ, երբ հայտարարվեց, որ մենք վերցնում ենք մանդատները։ Կարելի էր ամեն ձեւ պայքարել, հետո նոր տեսնել, թե ինչ կարելի Է անել։ Ընդամենն այսքանը։

Եթե ԺՈՒԿը, ի վերջո, որոշի դուրս գալ ՀԱԿից, Ձեր հետագա գործունեությունն ինչպիսի՞ն է լինելու։

– Դուրս էլ գանք, դուրս էլ չգանք՝ մենք պայքարող ժողովրդի կողքին ենք լինելու:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031