Վրոցլավի փոխքաղաքապետ Միհալ Յանիցկին լրատվամիջոցներին պատմել է, թե Եվրո 2012-ի շեմին ինչպես են ընթանում գործերը մարմնավաճառության դեմ պայքարում, որոնք սահմանափակվում են հիմնականում դրա վնասների մասին քարոզչությամբ:
«Լեհաստանում մարմնավաճառությունն արգելված չէ՝ կավատությունն է պատժելի: Մեր քաղաքում հյուրերի համար մի քանի այդպիսի հաստատություններ են գործում: Բայց դրանք այնքան շատ չեն, ինչպես Գերմանիայում, որտեղ ամբողջական փողոցներ եւ թաղամասեր են գործում: Մարմնավաճառության դեմ մեր պայքարը հիմնականում քարոզչական է», – տեղեկացրել է փոխքաղաքապետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ