Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի օրը Իրանին վերաբերող խիստ բանաձեւ է ընդունել, որում, մասնավորապես, նշված է, թե «Իրանին անհրաժեշտ է կանգնեցնել, քանի դեռ այդ երկիրը չի ստեղծել միջուկային զենք»:
Բանաձեւում նաեւ ասված է, որ Իրանի միջուկային հավակնությունների մեղմացմանն ուղղված եւ կոշտ հակազդեցությունը բացառող յուրաքանչյուր քաղաքականություն ԱՄՆ-ի համար անընդունելի է, քանի որ սպառնում է այդ երկրի ազգային շահին:
«Ազատություն» ռադիոկայան