Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Հետո սկսվի համաձայնությունների փուլը»

Մայիս 18,2012 11:08

PanArmenian Photo

Հատված ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հարցազրույցից:

Պարոն Սահակյան, հիմա կոալիցիա ձևավորվելո՞ւ է, թե՞ ոչ։

– Այդ հարցը չենք քննարկել։

Ինչո՞ւ:

– Որովհետեւ ցանկացած կուսակցություն, նախ, ինքը իր ռազմավարությունը պիտի ասի, պիտի խնդիրները ներկայացնի։ Մենք մեր դիրքորոշումը ասել ենբ։ Անցած տարվանից ասել ենք, եւ կոալիցիոն այն հուշագիրը, որ կա, ամեն ինչ նշված է։ Նախագահին սատարելը ամենակարեւորագույն խնդիրներից է, հիմա մնում է քաղաքական ուժերը իրենց դիրքորոշումը ասեն։

Այսինքն, ԲՀԿն հրաժարվո՞ւմ է ասել, որ նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին։

– Դե, երեւի դեռ պիտի հանդիպեն, խոսեն, քննարկեն, իրենց ներսում պիտի ուղղվածություն ունենան։ Մենք, որպես քաղաքական ուժ, մեր դիրքորոշումը չենք փոխել, ասում ենք՝ շատ լավ կլինի քաղաքական դաշտում որոշակի համաձայնություններ լինեն։ Հիմա խնդիրը վերաբերում է, որ մարդիկ իրենց կուսակցության ներսում պիտի քննարկումներ անեն, հետո սկսվի համաձայնությունների փուլը, դեռ ժամանակ կա։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031