Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Եթե մի նկար ես վաճառում եմ, ինձ այդ նկարն ավելի է պահում, քան մրցանակը»

Մայիս 18,2012 10:51

Հատված ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ հարցազրույցից

 Բազմաթիվ մեդալներով եք պարգեւատրվել, որպես արվեստագետի՝ ամենամեծ գնահատականը ո՞րն է Ձեզ համար։

 

– Գիտես, ավելի կոպիտ կերպով ասելով, եթե մի նկար ես վաճառում եմ, ինձ այդ նկարն ավելի է պահում, քան մրցանակը։ Ինչ խոսք, մրցանակը լավ է, երբ գնահատում են։ Բայց եթե արվեստագետը կարողանում է իր աշխատանքով ապրիլ, ավելի բարձր բան մը պետք չէ սպասել այս կյանքին մեջ, ավելի բարձր բան ես չեմ պատկերացնում, գնահատանք կամ հաջողություն, որ ես իմ աշխատանքովս կարողանում եմ ապրիլ եւ շարունակել գործս։ Եթե մեկը նկար է գնում, նա նվեր չի տալիս նկարիչին փող, նա նույնիսկ ավելի արժեքավոր բան է տանում, քան թե տալիս է, նկարիչն այդ փողը պետք է ուտե, իսկ նկարը դու հո չե՞ս ուտելու, կախելու ես քո տանը ու ուրախանաս։ Չեմ գիտեր, թե քանի հատ մեդալ, մրցանակ ունեմ ու երբեք չեմ կախում, բայց շատ եմ ստացել։

Իշխանությունների կողմից ստացած այդ բազմաթիվ մեդալները, պարգեւները երբեւէ Ձեզ չե՞ն կաշկանդել, որ չքննադատեք իրենց։

– Ոչ, բոլորովին չի կաշկանդել, որովհետեւ ես բնավ չեմ սպասել, չեմ խնդրել, ինձ տվել են։ Ես գտնում եմ՝ եթե ինձի համար նկար մը ստացվում է, դա արդեն հաջողություն է, իսկ եթե կարողանում եմ վաճառել, շատ ավելի մեծ հաջողություն է։ Տալիս են, լավ են անում, բայց ես չեմ սպասում, իսկ ուրիշները սպասում են, մարդկային թուլություն է, կոչում են ուզում, խնդրում են, բայց դա ինձ չի հետաքրքրում։ Ես ավելի լավ մարդ չեմ դրանով, բայց ես այդպես եմ, չեմ սպասում ու անոր համար պարտավորված չեմ զգում։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031