Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականներն ուզում են եւ կույս մնալ, եւ հաճույք ստանալ

Մայիս 18,2012 10:40

Քանի որ ոչինչ հայտնի չէ եւ ոչինչ որոշված չէ, ապա անհասկանալի է, թե ինչու ընդհանրապես հրավիրվեց գործադիր մարմնի նիստ։ Կարելի է ենթադրել, որ մինչեւ նիստ հրավիրելը ինչ-որ որոշակիություն եղել է, սակայն հետագայում ինչ-ինչ փոփոխություններ են եղել։ Հնարավոր է, որ նախագահ Սարգսյանը հանդիպել է կուսակիցների հետ՝ նրանց տրամադրությունը ստուգելու համար։

Պետք է ասել, որ ՀՀԿ-ում տրամադրությունները բավական արմատական են։ ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ համարում են, որ ԲՀԿ-ն, չնայած իր ստացած ձայներին, խորհրդարանական ընտրություններում պարտություն է կրել եւ խորհրդարանում ունի կրկնակի պակաս տեղ, քան իրենք, բայց ուզում է ՀՀԿ-ի հետ խոսել պահանջատիրոջ դիրքերից։ Այսինքն՝ կոալիցիա կազմելու համաձայնության դիմաց ուզում է ԱԺ նախագահի կամ վարչապետի պաշտոնը, որպեսզի, ինչպես ԲՀԿ-ականներն են հայտարարում, «կոալիցիան ինքնանպատակ չլինի»։ Ասում են, որ կոալիցիայի նպատակն ավելին է, քան մի քանի նախարարական կամ մարզպետական տեղերը, եւ իրենք ավելի մեծ ակնկալիքներ ունեն։ Բացի այդ, որոշ ԲՀԿ-ականներ կտրականապես դեմ են, որ ԲՀԿ-ն կոալիցիա կազմելու դիմաց հայտարարի, որ նախագահական ընտրությունների ժամանակ պարտավորվում է սատարել նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ «Ինչպես ասել է մեծ իրավապաշտպան Գագիկ Ջհանգիրյանը, ԲՀԿ-ականներն ուզում են եւ կույս մնալ, եւ հաճույք ստանալ։ Բայց թե ինչու պետք է ՀՀԿ-ականները կույս մնալ ցանկացող ԲՀԿ-ականներին հաճույք ստանալու հնարավորություն տան, հնարավոր չէ հասկանալ ոչ մի կերպ»,- ասում է մի հանրապետական:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031