Ստացվում է, որ եթե մեծամասնական ընտրակարգը վերացված լիներ, հանրապետական կուսակցությունն ընդամենը 44 տոկոս ձայն էր ստանալու` այն էլ վարչական ռեսուրսի գերկենտրոնացման, ընտրացուցակային մանիպուլյացիաների եւ ընտրակաշառքների տոտալ բաժանման ողջ ռեսուրսն օգտագործելու պարագայում:
ՀՀԿ-ին անգամ ՕԵԿ-ի պես գրպանային կուսակցության 5 տոկոսը չէր օգնելու` բացարձակ մեծամասնություն կազմելու երազանքն իրականություն դարձնելու համար: Եվ հասարակության ու քաղաքական մյուս ուժերի ակնկալիքը` գոնե ձերբազատվելու ՀՀԿ-ի քաղաքական ու ռեսուրսային մենաշնորհից, հնարավոր կլիներ ապահովել, եթե գործեր միայն համամասնական ընտրակարգը:
Այսինքն` ընտրակեղծարարության թաքնված միջոցներն ու նոր տեխնոլոգիաները օգնեցին ՀՀԿ-ին ընդամենը մյուսներից շատ քվեներ ձեռք գցել: Իսկ վերարտադրվել, իշխանությունը վերանվաճել ապահովել է մեծամասնական ընտրակարգը:
Ահա թե ինչու էր ՀՀԿ-ն ատամներով պաշտպանում այն, երբ դրա դեմ միասնական քաղաքական պայքար էր սկսվել: Հետեւաբար մեծամասնական ընտրակարգը ոչ միայն զուտ իշխանության ձեռքին աշխատող քաղաքական տեխնոլոգիա է, այլ նաեւ մանիպուլյացիոն: Նաեւ այս գործիքի կիրառմամբ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը խախտելու եւ բացարձակ մեծամասնություն կազմելու արհեստականության գիտակցման պատճառով էլ ՀՀԿ-ն մտածում է կոալիցիա ձեւավորելու մասին:
Կարդացեք նաև
«Երկիր»