Ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը խանութից ներքնաշոր է գողացել, ինչի հետ կապված մեծ աղմուկ է բարձրացել: Խանութից դուրս գալիս, որտեղից նա սովորաբար հաճախակի թանկարժեք գնումներ է կատարում, միացել են ազդանշաններն ու անվտանգության աշխատակիցները նրա պայուսակից հանել Victoria’s Secret բրենդի ներքնաշորը: Չնայած Սոբչակն ասել է, թե շտապելու պատճառով չի նկատել, թե իրն ինչպես է դրել իր պայուսակն ու փորձել առանց վճարելու դուրս գալ, այնումաենայնիվ` խանութի տնօրինությանը զարմացրել է Սոբչակի անփութությունը: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Սոբչակն այդքան էլ անփույթ չէ, եւ այդ քայլին գնացել է այն բանի համար, որ եւս մեկ անգամ հայտնվի մամուլի ուշադրության կենտրոնում:
Ի դեպ, խանութի տնօրինությունը Սոբչակի գողացած վարտիքը նվիրել է նրան:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Կարդացեք նաև