«Սերեբրո» խմբի աղջիկները մերկացել են հունիս ամսվա Maxim-ի համար: Նրանց լուսանկարը կհայտնվի ամսագրի շապիկին: Բոլորի համար անկանխատեսելի էր, որ այս աղջիկները կմերկանան տղամարդկանց համար նախատեսված ամսագրի համար: Մինչ Maxim-ից առաջարկ ստանալը, բազմաթիվ ամսագրերի խմբագիրների կողմից այլ առաջարկներ են եղել «Սերեբրոյին», սակայն խումբը բարձր անգամ հոնորորների դիմաց հրաժարվել է ցուցադրել անթերի մարմինները: Փաստորեն «Սերեբրո»-ին համոզել ստացվել է միայն Maxim -ին:
Լուսանկարներում աղջիկները սեքսուալ ֆուտբոլիստուհիների կերպարով են: Չնայած շրջանառվող լուրերին, թե նրանց ահռելի գումար է տրվել այս ֆոտոսեսիայի համար, «Սերեբրոն» հերքել է այդ ու ասել, որ դա արվել է զուտ Եվրո 2012-ին` ռուս ֆուտբելիստներին քաջալերելու նպատակով: Հայտնի է, որ «Սերեբրոյի» աղջիկնրի ֆուտբոլի մոլի երկրպագուներ են: «Տղաներ, մենք ձեզ հետ ենք, ու տեսեք , թե հանուն ձեզ ինչ քայլերի ենք գնում»,- հայտարարել են նրանք:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Կարդացեք նաև