ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նախագահ Սարգսյանը պատմել է իր եւ քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպումների մասին: Aravot.am-ի հարցին` ի՞նչ ասել է «քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպումներ», ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ հանդիպե՞լ է նախագահը, Շարմազանովը պատասխանեց. «Նախագահը շատ լայնախոհ, համերաշխ, հանդուրժող անձնավորություն է եւ պետք չէ զարմանալ, որ նախագահը կարող է եւ առաջին անգամ չէ, որ նա հանդիպումներ կարող է անցկացնել նաեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, չնայած հիմա ընդդիմություն-իշխանություն հասկացողությունը մի քիչ հարաբերական է, քանի որ պառլամենտական ընտրություններից հետո թերեւս ամենահստակը ՀՀԿ-ի դիրքորոշումն է: Մենք հաղթել ենք ընտրություններում եւ պառլամենտում ունենք մեծամասնություն. մնացած քաղաքական ուժերն իրենք կորոշեն`մնում են ընդդիմություն, թե մտնում են իշխանություն»:
Ասենք` Րաֆֆի Հովհաննիսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպե՞լ է նախագահը` մեր այս հարցին Շարմազանովը հակադարձեց. «Դա դուք ասացիք, ես չասացի: Ընդդիմությունը միայն Րաֆֆի Հովհաննիսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը չեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև