Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը սկսվեց. մեկ-երկու ժամից կտրվեն բոլոր հարցերի պատասխանները

Մայիս 17,2012 20:32

«Բարեւ ձեզ, էս ի՞նչ է պատահել, ինչի՞ եք այսքան շատ հավաքվել»,- տեսնելով ՀՀԿ գրասենյակի մոտ հավաքված լրագրողներին, ասաց նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա տրամադրությունը բավականին բարձր էր:  «Ի՞նչ է պատահել, լավ էլ գրում եք, լավ էլ մեկնաբանում եք, լավ է»,- հավելեց նախագահը եւ բարեւելով իրեն դիմավորող միակ մարդուն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին, մտավ ներս:

Նախագահից հետո ՀՀԿ գրասենյակ եկան նաեւ Գալուստ Սահակյանը եւ Կարեն Ավագյանը: Գալուստ Սահակյանը բավականին մտահոգ տեսք ուներ:

Իսկ մինչ այդ վարչապետ Սարգսյանը, որը կառավարության շենքից ոտքով էր եկել ՀՀԿ գրասենյակ, լրագրողներին ասաց, որ զինվեն համբերությամբ, եւ առայժմ ոչինչ ավելացնել չի կարող:

Ոչ ոք չէր տեսել, թե ինչպես էՀՀԿ գրասենյակ եկել Հովիկ Աբրահամյանը, սակայն ասում էին, որ նա արդեն վաղուց այնտեղ է:

Շրջանառվող խոսակցությւնների համաձայն՝ ՀՀԿ համամասնական ցուցակից 46 անդամների ինքնաբացարկի դիմումները վաղը ներկայացվելու են ԿԸՀ: Ասվում է, որ ինքնաբացարկ հայտնողների թվում են նաեւ Էդուարդ Շարմազանովը եւ Գագիկ Բեգլարյանը: Ենթադրվում է, որ նրանք գործադիրում պաշտոններ կզբաղեցնեն: Առայժմ որեւէ մեկը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է այս խոսակցությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել