Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Միասնական շտաբը չաշխատեց»

Մայիս 17,2012 20:51

Այսօր ՍԴՀԿ եւ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը Aravot.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ ՀՅԴ-ԲՀԿ-ՀԱԿ միասնական շտաբը չի աշխատել: Մեր հարցին` ժամանակին Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս «վերջ դոդացմանը» կարգախոսով, հիմա նրա կարծիքը ինչի՞ փոխվեց` պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Մի պարզ բան ասեմ, ՀՀԿ-ն միշտ դրանից օգտվում է, որ մենք մենակ ենք հանդես գալիս: Այս անգամ շտաբ ստեղծվեց, ինչից ահաբեկվեցին: Տեսնո՞ւմ եք ոնց են հիմա ԲՀԿ-ի հետ խոսում` շատ հեզ ու խելոք: Ես չեմ իմանում` վաղը հեզ, խելոք կլինե՞ն, թե՞ չէ, բայց այսօր շատ հեզ են խոսում: Այդ շտաբն  էր, որ ստեղծվեց: Այսօր կարողանում են շատ հեզ ու հանգիստ խոսեն Դաշնակցության հետ` այդ շտաբն էր, որ ստեղծվեց: Բայց, ցավոք սրտի, շտաբն  այնպիսի բռունցք չդարձավ, որպեսզի այդ տոտալ կեղծիքների դիմացն առներ: Շտաբն, իմ կարծիքով չաշխատեց»: Մեր հարցին` ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն այս ընտրություններին ընտրակաշառք բաժանե՞լ է, թե՞ ոչ` պարոն Եղիազարյանը մտածեց-մտածեց ու պատասխանեց. «Թույլ տվեք չմեկնաբանել»:

Գուրգեն Եղիազարյանը վստահ է, որ «Բարգավաճ Հայաստանը» կրկին կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ. «Իհարկե կկազմի` միանշանակ: Բայց Վարդան Օսկանյանը կմնա իր խոսքի տերը` դուրս կգա  Բարգավաճից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031