Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ վերնախավը հավաքվել է` որոշումներ ընդունելու

Մայիս 17,2012 19:59

 Այսօր ժամը 20-ին ՀՀԿ գրասենյակում սկսվելու է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթաքում քննարկվելու են ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ անցնողների հարցը եւ այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր կոալիցիայի ձեւավորումը: Ժամը 19.30-ից արդեն կուսակցության գրասենյակ են գալիս ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամներ, արդեն իսկ եկել են Դավիթ Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Բեգլարյանը, Արմեն Աշոտյանը եւ Հովհաննես Սահակյանը: Վերջիններս հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել