Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Կյանք առանց ցավի» նախաձեռնությունը

Մայիս 17,2012 18:43

Հազարավոր մեր հայրենակիցներ տառապում են քաղցկեղից և կյանքի տևողությունը սահմանափակող այլ հիվանդություններից: Ցավամոքիչ մորֆինի սահմանափակ մատչելիության և հաբերով մորֆինի բացակայության պատճառով կյանքին վտանգ սպառնացող
հիվանդություններ ունեցող մարդիկ ստիպված են հաճախ տառապել ցավից:
Հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների դաշինքը «Ցավի հաղթահարում» ծրագրի շրջանակում սույն թվականի մայիսից իրականացնում է «Կյանք առանց
ցավի» նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը, հանրությանը ներգրավել պալիատիվ խնամքի վերաբերյալ երկխոսության մեջ և մարդկանց տեղեկացնել իրենց իրավունքների մասին:
«Կյանք առանց ցավի» նախաձեռնության շրջանակում մայիսի 17-ին, ժամը 14:00-ին տեղի
ունեցավ մամուլի ասուլիս` «Բեսթ Ուեսթերն Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում:
«Կյանք առանց ցավի» նախաձեռնությունը կմեկնարկի մայիսի 27-ին Կամերային երաժշտության
տանը կայանալիք բացման միջոցառումով: Միջոցառման ընթացքում հյուրերն ու մասնակիցները հնարավություն կունենան ֆոտոշարքի միջոցով ծանոթանալու և տեղեկություն ստանալու մարդկանց իրական պատմություններին, դիտելու «Ցավի հաղթահարում» ֆիլմը և ունկնդրելու «Հովեր» երգչախմբի ելույթը:
«Կյանք առանց ցավի» տեղեկատվական քարոզարշավին աջակցում են հետևյալ կազմակերպությունները` «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ,«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, «Իրական աշխարհ-իրական մարդիկ» ՀԿ, «Բաց հասարկության ինստիտուտ» ՀԿ, «Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն»ՀԿ:
Ցավը և մահը անխուսափելի երևույթներ են, սակայն մարդու բացառիկ իրավունքն է հնարավություն ունենալ անհրաժեշտության դեպքում պալիատիվ խնամք ստանալ և օգտվել ցավը մեղմացնող բուժամիջոցներից: Հանրությունը պարտավոր է հարգել և ապահովել պալիտիվ խնամքի կարիք ունեցող մարդու իրավունքը և նրան արժանապատիվ կյանք վարելու հնարավություն տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031