Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քուշկյանն ու գերմանացի պրոֆեսորն այսօր կորոշեն փուչիկների պայթյունից ծանր այրվածքներ ստացածներին տանե՞լ արտերկիր

Մայիս 17,2012 17:57

Չի բացառվում, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունից առավել ծանր այրվածքներ ստացած քաղաքացիներից ոմանց տեղափոխեն արտերկիր` վիրահատության նպատակով: Այս պահին Գերմանիայից  Հայաստան հրավիրված Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության եւ այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը զննում է հիվանդներին: Ինչպես Aravot.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից, այսօր երեկոյան առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի եւ գերմանացի պրոֆեսորի հանդիպումից հետո պարզ կլինի, թե  քանի հոգու կտեղափոխեն կամ առհասարակ դրա անհրաժեշտությունը կլինի՞, թե՞ ոչ:

Նշենք, որ այս պահի դրությամբ, մայրաքաղաքի հիվանդանոցներում դեռեւս բուժօգնություն է ստանում 54 մարդ, որից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են:
Այրված քաղաքացիների բուժման ծախսերը պետությունն է հոգում: Մեր հարցին, արդեն հաշվարկե՞լ են, թե  որքան գումար կպահանջվի այդ քաղաքացիների բուժումը արտերկրի կլինիկաներում կազմակերպելու համար, նախարարությունից հայտնեցին, որ վաղն արդեն պարզ կլինի:
Հիշեցնենք, որ հարյուրավոր քաղաքացիներ մարմնի տարբեր մասերում այրվածքներ ստացան ՀՀԿ-ի նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031