«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական խմբի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում չժխտեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գալուստ Սահակյանի արած այն հայտարարությունը, որ երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: «Այո, հանդիպումը տեղի է ունեցել, սակայն այս պահին որեւէ համաձայնություն չկա»,- մեր հարցին ի պատասխան ասաց տիկին Զոհրաբյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:
Իսկ նախատեսվո՞ւմ են այլ հանդիպումներ եւս՝ Aravot.am-ի հարցին էլ ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ