Գործադի՞ր, թե՞ օրենսդիր դաշտում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ցանկանում շարունակել իր հետագա գործունեությունը: Այսօր լրագրողների հետ զրույցում, այս հարցին պարոն Աշոտյանը ասաց՝ կպատասխանի միայն մի դեպքում, եթե որեւէ մեկը խոստովանի, որ ինքը ոսկե ձկնիկն է:
Նոր պաշտոնի առաջարկների մասին էլ նախարարն ասաց, որ իրեն տեսնում է այնտեղ, որտեղ ամենապիտանին կարող է լինել. «Որպես Հանրապետական կուսակցության անդամ, ես պարտավոր եմ հետեւել իմ կուսակցության ցանկացած որոշմանը, թե աշխատելու, թե չաշխատելու մասով»:
Նախարարը մեկնաբանեց նաեւ Երեւանի մի քանի բուհերի միացման մասին լուրերը ու հերքեց դրանք՝ վստահեցնելով, որ բուհերի խոշորացման ծրագիր նույնիսկ նախագծային տեսքով այս պահին չկա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև