Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարությունը խառնել է ԵՄ եւ ԵԽ լոգոները

Մայիս 17,2012 17:47

Մայիսի 19-ին, ժամը 18-ին, արդեն 8-րդ անգամ ողջ Եվրոպայով մեկ կմեկնարկի Թանգարանային գիշերը, որին միացել է նաեւ Հայաստանը:

Թանգարանների եվրոպական գիշերը իրականացվում է 2005 թվականից`

Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` Եվրոպայի խորհրդի , ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԻԿՕՄ-ի բարձր հովանու ներքո:

Այս էլ որերորդ անգամ, ՀՀ մշակույթի նախարարությունը Թանգարանային գիշերվա պաստառի վրա խառնում է լոգոները եւ ԵԽ լոգոյի փոխարեն դնում ԵՄ լոգոն, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ- ի լոգոն ընդհանրապես չկա պաստառին:

Այսօր կայացած ասուլիսում ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն էլ է ամեն ինչ իրար խառնել: Նա մասնավորապես նշել է. «Աս տարի «Թանգարանային գիշեր» ակցիան Երոպական Միությունը հայտարարել է «Թանգարանը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո»: Ընդ որում՝ դա ոչ թե Եվրոպական միությունն է հայտարարել, այլ Թանգարանների միջազգային խորհուրդը՝ ԻԿՕՄ-ը:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ էլ էր մշակույթի նախարարությունում այս «մասով» խառնաշփոթ. անգամ Թանգարանային գիշերվա թեմայով շապիկներ էին պատվիրվել՝ ԵԽ-ի փոխարեն ԵՄ լոգոյով:

Լոգոների շփոթը անփութության արդյունք էր, իսկ շապիկներն ինչի՞ համար էին, էդպես էլ «մութ մնաց» թանգարանային աշխատողների համար, որոնք կատակում էին՝ լավ է գիշերաշապիկ չեն պատվիրել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031