Թուրքիան, որպես կանոն, չի մասնակցում ավանդական ուշուի երեւանյան միջազգային մրցաշարերին:
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի կարծիքով, չնայած թուրք ուշուիստները դեմ չեն գալ Հայաստան, սակայն դա հնարավոր չէ, քանի որ հարեւան երկիրը մարզական միջոցառմանը քաղաքական աստառ է տալիս: Եվ այդ հարցում թելադրողը Թուրքիայի կրտսեր եղբայրն է` Ադրբեջանը, որի «խորհուրդները» թուրքերի համար պարտադիր կատարման ենթակա են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ