Լրահոս
Օրվա լրահոսը

Նաև «Հայրենիք և պատիվը». ՀԱԿ–ը լքող ևս մեկ պոտենցիալ քաղաքական ուժ

Մայիս 17,2012 17:35

Ամենայն հավանականությամբ, օրերս Հայ ազգային կոնգրեսը կլքի նաև դաշինքի անդամ կուսակցություններից «Հայրենիք և պատիվ»-ը, որը մի քանի օր առաջ քաղխորհրդի նիստ է անցկացրել, իսկ վաղն էլ անցկացնելու է կուսակտիվի նիստ: Այս մասին Tert.am –ին հայտնեց «Հայրենիքն ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Միակ տարբերակը, որ կուսակցությունը կմնա Կոնգրեսում, կախված է նրանից, թե ՀԱԿ-ը կընդունի՞ «Հայրենիք և պատիվ» կուսակցության առաջարկները, որոնք վաղվա նիստից հետո ներկայացվելու են:

«Կլսե՞ն մեզ, կգնա՞ն մեր մատնանշած ճանապարհով, գնանք այդ ճանապարհով: Չեն ուզի՝ Աստված իրենց հետ»,-ասաց Գառնիկ Մարգարյանը:

Քաղաքական ուժի ղեկավարը հավելեց, որ ոչ միայն մնալ-չմնալու հարցեր են քննարկվելու, այլ ընդհանրապես. ինչ պետք է անեն «էս իրավիճակում»:

Հիշեցնենք, որ «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը, ի թիվս այլոց, դեմ էր խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն՝ համարելով, որ դա անիմաստ է «մի երկրում, որտեղ ինչ թվեր ուզում՝ նկարում են»:

Գառնիկ Մարգարյանը հիմա էլ դեմ է ՀԱԿ–ի՝ մանդատները վերցնելուն:

Հեռացողների հետևից արված «խոսակցությունները» Գառնիկ Մարգարյանը համարում է կամ շանտաժ, կամ միամտություն:

«ՀԱԿ-ից գնացողների պատճառները շատ խորքային են, դրա մասին խոսելը վաղ է: Շաբաթ օրը կավարտենք, նոր ես կխոսեմ»,-ասաց «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահը:

թերթ.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031