Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՕԿ-ը մեր հանդեպ բարեհաճ է եւ ոչ ավելին»

Մայիս 17,2012 17:31

Այսօր ասուլիսում այսպես արտահայտվեց ավանդական ուշուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը:

«Ավանդական ուշուն, չնայած ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեի դիմադրությանը, 2020 թվականից դառնում է օլիմպիական մարզաձեւ: Իսկ  դա թելադրում է, որ արդեն այսօրվանից պիտի մեր մարզաձեւին ավելի մեծ ուշադրություն հատկացվի: Իհարկե, եթե ցանկություն կա` օլիմպիական խաղերում ոչ միայն հաջող մասնակցել, այլեւ մեդալներ նվաճել: Մանավանդ, որ մեր մարզիկները միջազգային պաշտոնական բոլոր մրցաշարերից միշտ էլ վերադառնում են մեդալների հարուստ հավաքածուով: Այսօր մեր ֆեդերացիան պետությունից որպես աջակցություն ստանում է տարեկան 6 միլիոն դրամ: Դա սարսափելի քիչ է, եթե նկատի ունենանք, որ այդ գումարով մարզումներ, հավաքներ ենք կազմակերպում, անցկացնում ենք հանրապետության առաջնություններ, թիմեր եւ մարզիկներ գործուղում միջազգային ամենատարբեր մրցումներ: Մինչեւ համաշխարհային ճգնաժամը ֆեդերացիայի տարեկան բյուջեն 10 միլիոն դրամ էր: 2008-ին այն կրճատվեց 3 միլիոնով, իսկ մեկ տարի հետո` եւս մեկ միլիոնով: Ես այն ժամանակ եւ հիմա էլ դրա դեմ չեմ ընդվզում, որովհետեւ մտածում եմ, որ երկիրը հիմա ի վիճակի է այդքան հատկացնել: Մեր մարզաձեւն այնքան էլ ծախսատար չէ: Բայց եթե հնարավոր լինի նախկին ֆինանսավորումը վերականգնել, լիովին բավարարված կլինենք»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ՀԱՕԿ-ը, որ օգնում է բոլոր մարզաձեւերին արդյոք ուշուի ֆեդերացիային չի՞ աջակցում, Տիգրան Չոբանյանը պատասխանեց. «Մեր ազգային օլիմպիական կոմիտեն միշտ  բարեհաճ է մեր հանդեպ, բայց ոչ ավելին: Մենք աջակցություն ստանում ենք սպորտի պետական կառույցից»: Իսկ ի պատասխան մեր հարցին, թե երբեւէ դիմե՞լ են օլիմպիական կոմիտեին, ֆեդերացիայի նախագահն ասաց. «Անկեղծ ասած, չենք դիմել: Գուցե, ճիշտ չեմ մտածում: Բայց ես իմ էությամբ հպարտ մարդ եմ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031