Aravot.am-ի տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայությունում քննվում են ՀՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատավորների գործեր: ԱԱԾ-ն թեեւ խուսափում է պատասխանել, թե ովքեր են այդ դատավորները, սակայն մեր տեղեկություններով՝ ԱԱԾ քննիչ Միրզոյանի մոտ են կանչվել դատավորներ Վարուժան Աբելյանը եւ Լյովա Գրիգորյանը:
Ուշադրության արժանի է այն, որ նմանատիպ գործերով սովորաբար զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը:
Իսկ թե ինչու են դատավորները կանչվել ԱԱԾ՝ կանդրադառնանք առաջիկայում:
Կարդացեք նաև