Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակակից արվեստի թանգարանի տնօրեն. Պետք չէ թանգարան այցելել կնիքի համար

Մայիս 17,2012 16:43


Մայիսի 19-ին, ժամը 18-ին, Եվրոպայով կմեկնարկի Թանգարանների 8-րդ եվրոպական գիշերը, որը կշարունակվի մինչեւ կեսգիշեր: Իրենց ծրագրերի մասին այսօր «Նովոստի» ակումբում խոսեցին Ժամանակակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանն ու Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

Նունե Ավետիսյանը ներկաներին տեղեկացրեց, որ մայիսի 18-19-ին մուտքն իրենց թանգարան կլինի անվճար: Թանգարանային գիշերվա ընթացքում նախատեսել են ներկայացնել Հենրիկ Իգիթյանի գրքերը, կլինեն հանդիպումներ թափոններով աշխատող արվեստագետների հետ:

Փարաջանովի տուն-թանգարանի ծրագիրը փոքր է: Թանգարանային գիշերվա ընթացքում ցուցադրության կհանվեն բանտում Փարաջանովի գրած ու Փարաջանովին գրված նամակները:

«Մեր թանգարանն առանց այդ էլ շատ այցելու ունի: Անցյալ տարի ունեցել ենք մոտ 4000 այցելու: Դա աննորմալ թիվ է, քանի-որ մարդիկ գալիս էին եսիմ ինչ կտրոններ ծակելու համար»,- ասում է Զավեն Սարգսյանը: Տնօրենը նկատի ուներ այն, որ շատ թանգարաններ այցելողներին սպասվում էր մրցանակ, ու այցելությունը փաստելու համար շատերն ընդամենը մտնում էին որեւէ թանգարան, դակում կտրոնը եւ դուրս գալիս՝ առանց հավաքածուին ծանոթանալու:

Անցյալ տարի Ժամանակակակից արվեստի թանգարան այցելածների թիվն ավելի շատ է եղել` 5000 մարդ: Նունե Ավետիսյանը եւս ցավում է, որ այցելությունը սպորտի էր վերածվել. «Վատ է, որ թանգարան գալիս էին կնիքի համար»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031