Լրահոս
Օրվա լրահոսը

Խանգարում է «Սեւ ցուցակը»

Մայիս 17,2012 16:29

Ավանդական ուշուի երեւանյան միջազգային մրցաշարին մասնակցելու հայտ ներկայացրել են Ռուսաստանի ( 2 թիմ), Իրանի եւ Ոզբեկստանի ազգային ֆեդերացիաները: Հայաստանցիների հետ միասին տատամի կմտնի շուրջ 150 ուշուիստ:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է երկրների թիվը պակասել, ավանդական ուշուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը պատասխանեց. «Ցանկացող երկրները շատ են եւ նրանք ամեն տարի հայտ ներկայացնում են: Սակայն որոշ խնդիրներ, այնուամենայնիվ, գոյություն ունեն: Ազգային ֆեդերացիաներ կան, որոնք, այսպես կոչված, «սեւ ցուցակում» են: Օրինակ՝ Աֆղանստանը, Պակիստանը, Նիգերիան,  Տանզանիան: Այդ երկրներում ուշուի դրվածքը վատ չէ: Նրանք միշտ եւ հիմա էլ մասնակցելու ցանկություն հայտնել եւ հայտ ներկայացրել են: Բայց այդ երկրների մարզիկները պրոբլեմ են հայրենիք վերադառնալու առումով, որովհետեւ երբեմն առիթն օգտագործելով` էմիգրանտ են դառնում: Այս կամ այն երկրում անցկացվող մրցաշարին անարգել մասնակցելու համար, կազմակերպիչ կողմը պիտի երաշխավորի, որ նրանք կվերադառնան: Բացի սրանից, այլ հարցեր էլ կան: Ես, որպես ֆեդերացիայի նախագահ, չեմ պատրաստվում այդպիսի լրացուցիչ պատասխանատվություն ստանձնել: Թեեւ, կարող եմ ինչ-ինչ բաներ մեր ուժերով ապահովել: Բայց հարյուր տոկոսանոց պատասխանատվություն ստանձնել չեմ ցանկանում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031