Շատ ապրելու համար շատ սուրճ խմեք: Վերջերս արված հետազոտությունները ցույց տվեցին, որ սուրճը՝ կոֆեինով թե առանց կոֆեինի, կարող է օգնել երկարացնել այն մարդկանց կյանքը, ովքեր պարտադիր օրական սուրճ են խմում :Օրական 2-3 բաժակ սուրճ խմող տղամարդիկ 10 տոկոսով ավելի շատ հնարավորություն ունեն ավելի երկար ապրելու, քան սուրճ չխմողները: Մինչդեռ կանանց նույնանման հնարավորությունը կազմում է 13 տոկոս: Հետազոտությունն իրականացրել է ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտը՝ իր Դիետան և առողջությունը հետազոտության շրջանակներում: Հետազոտվել է ավելի քան 402 հազար մարդ: Մի հետաքրքիր փաստ եւս. հետազոտության արդյունքում պարզվել է նաեւ 2011-ի հունիսի դրությամբ՝ 1 տարվա ընթացքում, ամերիկացիները 35,8 մլրդ դոլար արժեքով 77,4 մլրդ բաժակ սուրճ են խմե: Հաղորդում է news-leader.com:
Մազերն օրական աճում են միջինը 0,33 մմ-ով: Տարեկան դա մոտ 12 սմ է: Եթե մենք չկտրենք մեր մազերը, ապա կյանքի վերջում կունենանք 7,5 – 8 մետրանոց հյուսեր:
Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի (1837- 1901) ամուսնությանը նրան մատուցված նվերների շարքում էր կես տոննայանոց եւ 3 մետր շառավիղով պանրի հսկայական կտորը:
Google-ի անվանումն ստեղծվել է սխալի հիման վրա: Նախատեսված է եղել Googol, սակայն կայքը սխալ անվանումով դարձել է հայտնի ու մնացել հենց այդպես:
ԱՄՆ 20-րդ նախագահ Զաքարի Թեյլորը մահացել է շատակերությունից: Ամռան մի շոգ օր նա այնքան պաղպաղակ է կերել, որ թունավորում է ստացել: Նրան չեն հասցրել փրկել:
Միացյալ Նահանգների հոգեբանները ներկայացրել են նոր ախտորոշում` Facebook-կախվածություն (FAD):
Բեթհովենը մինչև կյանքի վերջ չի տիրապետել բազմապատկման աղյուսակին:
Շների ամենափոքր ցեղը մեքսիկական Չիխուախուսան է: Չափահաս էգն ունի մոտ 400 գրամ քաշ, իսկ հասակը չի անցնում իրար վրա դրված 3 լուցկու տուփից:
Աշխարհում ամենամեծ զգեստը կարվել է Եկատերինա Երկրորդի համար: Զգեստի քղանցքի երկարությունը 70 մետր է, լայնությունը` 7 մետր, սպասարկել է 50 մանկլավիկ:
Եթե Յութուբը լիներ հոլիվուդյան կինոընկերություն, ապա նրա նյութերը կհերիքեին շաբաթական 60 000 նոր ֆիլմեր նկարահանելու համար:
Անդրանիկ Ջալալյան