Նախընտրական քարոզչության ամենաթեժ պահին որոշեցի դիմել «Միասնական շտաբին», առաջարկելով քննարկել ընտրախախտումների և առաջարկությունների մի փաթեթ:
Փորձեցի սկսել այդ Շտաբի ՀԱԿ-ի ներկայացուցչից և սկսվեց դիմելու գործընթացը: ՀԱԿ-ի ներկայացուցիչը սկզբից զգուշացրեց, որ զբաղված են եւ մի քանի օրից /պատկերա՞ցնում եք ինչ «օպերատիվ» են գործում/ կարող է ներկայացնել Շտաբին, հետո առաջարկեց դիմել Գերագույն Համակարգողին, այսինքն՝ ընկեր Հմայակին: Վերջինս էլ իր սովորության համաձայն ծամծմեց, ծամծմեց, բայց բացատրեց, որ ինքը Դեմք չի Շտաբում և նպատակահարմար է դիմել կուսակցությունների ներկայացուցիչներին, մասնավորապես՝ ՀԱԿ-ի: Սակայն, ստիպված համաձայնվեց, որ իրեն դիմեմ: Բայց ինչպես՝ դեռ չգիտեր: Վերջապես դիմեցի, սակայն առ այսօր որևէ արձագանք չեմ ստացել ԲՀԿական այդ գիգանտից:
Նորից դիմեցի ՀԱԿ-ի շտաբային ներկայացուցչին, բայց հասկացա, որ նա իր լիազորությունների տերը չի: Դիմեցի ՀԱԿ ինքնակոչ համակարգողին, որն էլ առաջարկեց փաթեթն իրեն ուղարկել: Ուղարկեցի, սակայն առ այսօր՝ ոչ մի արձագանք:
Այսինքն, այս Շտաբը ցանկություն էլ չուներ և ոչ էլ պատրաստ էր որևէ մեկին լսելու, իսկ երբ հնչեց ՀԱԿ առաջնորդի գովասանքներն այդ աննման Շտաբի մասին, իհարկե անգործությամբ տառապող, հասկացա, որ սրանց նպատակներն այլ են, այսինքն՝ ընտրախախտումների դեմ պայքարը չէ:
Կարդացեք նաև
Իսկ ուրիշ ի՞նչ կարելի է մտածել:
«ՄԻ-96» կուսակցության նախագահ
Ռ.Թորոսյան