Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիա չի° լինի (Տեսանյութ)

Մայիս 17,2012 16:02

Aravot.am-ը «Նոր ժամանակներ» կուսակցության (ՆԺԿ) նախագահ Արամ Կարապետյանին խնդրեց անդրադառնալ քաղաքական դաշտում ընտրություններից հետո լռությանը, մասնավորապես ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի պահվածքին: Պարոն Կարապետյանը նկատեց. «Մարդիկ լռում են երկու դեպքում, երբ որեւէ բան չկա ասելու, կամ դեռ ասելու բան չկա: Այսօրվանից սկսած՝ բոլորը կսկսեն խոսել: Բայց որևէ նոր բան չեն ասելու, փոխվելու են հասկացությունները, օրինակ՝ կոալիցիա չի լինելու, լինելու է համաձայնություն: Փաստորեն դրանով էլ ավելի վատթարացնելու են վիճակը, քանի որ դե ֆակտո կոալիցիոն իշխանությունը դե յուրե առանձին ճյուղերով է ներկայացվելու, եթե ճիշտ եմ հասկացել և եթե նախագահականում երեկ տեղի ունեցած խմորումները ճիշտ են: Գոնե այն ժամանակ կար կոալիցիոն ծրագիր, հիմա դա էլ չի լինի»:

Խնդրեցինք մեկնաբանել նաև ԲՀԿ-ի քարոզչության պատասխանատուի հայտարարության մեջ «մի քանի նախարար ավել-պակաս» ձևակերպումը: Ա. Կարապետյանը նշեց. «Իմ տպավորությամբ՝ չափաբաժինների խնդիրը փորձում են լուծել՝ լուծման մեջ սեփական տեսակետը ներկայացնելով, թե իրենց ոչինչ պետք չէ: Ուստի, հանկարծ որ ոչ մի բան չփոխվի, շատ չսրտնեղեք: Քաղաքական ինտրիգներ են, որ որևէ առաջընթացի չեն տանում»:

ՆԺԿ ղեկավարը դժվարացավ մեկնաբանել, թե ինչ դիրքորոշում կունենա «Ժառանգությունը» և հավելեց. «Րաֆֆին իմ լավ ընկերն է, բայց այստեղ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայն եմ. իմ պատրաստվածության մակարդակը չի հերիքում, որ հասկանամ «Ժառանգության» հաջորդ քայլը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031