Լրահոս
Օրվա լրահոսը

Գ. Եղիազարյան. «Ափսոսում եմ, որ Հովհաննես Հովհաննիսյանը կարող է ՀԱԿ-ից դուրս գալ» (Տեսանյութ)

Մայիս 17,2012 15:33

ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսօր ընտրություններն այսպես ներկայացրեց, թե համատարած թարախ է, այլանդակություն, մի ահավոր բան: Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին` այդ դեպքում ինչո՞ւ ՀԱԿ-ը մտավ այդ «թարախի» մեջ, ինչո՞ւ մանդատները վերցրեց եւ մտավ խորհրդարան` նա պատասխանեց. «Մի հարց ձեզ` 2-3 բանաձեւ է եղել եվրոպաներում, ինչի՞ «Ա1+»-ը բաց չեն անում: Մենք խնդիր ունենք թեկուզ 7 հոգով ներկայանալու Ազգային ժողովում եւ այդ տրիբունն օգտագործելու, որովհետեւ մարդիկ այսօր գումար չունեն նույնիսկ, որ 100 դրամ տան` թերթ կարդան: Մարդիկ գումար չունեն, գոնե այդ տրիբունն օգտագործեն մեր ընկերները, որպեսզի ճշմարտությունը հասնի տեղ»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ համոզմունք հայտնեց, որ այդ 7 մանդատը, միեւնույն է, ոչինչ չի կարողանալու փոխել: Գուրգեն Եղիազարյանի խոսքերով` «Ես էլ համոզված եմ, որ շատ բան կփոխի»:

Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր քննարկելու է ՀԱԿ-ից դուրս գալու հարցը: Գուրգեն Եղիազարյանը «բարի ճանապարհ» մաղթեց նրան. «Եվ ափսոսանք եմ հայտնում, որ Հովհաննես Հովհաննիսյանը, որն իմ ընկերներից է, կարող է ՀԱԿ-ից դուրս գալ: Միայն կարող եմ ափսոսալ»:

Մեր հարցին՝ ինչի՞ են հիմա Ձեր կարծիքով ՀԱԿ-ից այսպես համատարած դուրս գալիս, ի՞նչը հիասթափեցրեց, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ հիասթափվել են: Բնական է, մի հզոր պետական մեքենա է մեր դիմաց կանգնած` հզորագույն: Ընդդիմություն լինելն էլ հեշտ բան չի»: Մենք ճշտեցինք` այսինքն` ՀԱԿ-ից դուրս եկողները հիմա աշխատում են պետական մեքենայի համա՞ր` նա պատասխանեց. «Պետական մեքենան իր տակ շատ բան է ճզմում, բնականաբար: Կարող է հոգնացնի, կարող է ահաբեկի, կարող է այլ ճանապարհներ ցույց տա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031