«Ֆորբս» ամսագիրը հրապարակել է 2012թ-ի աշխարհի 100 ամենազդեցիկ աստղերի ցուցակը: Ամերիկյան հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը նախորդ տարվա վարկանիշի համեմատ 50 տողով կարողացել է բարելավել իր դիրքը եւ այս տարի զբաղեցնել պատվավոր 1 տեղը: «Ֆորբս»-ը առանձնակի ուշուդրության է հրավիրել հատկապես Լոպեսի ընթացիկ տարվա հաջողություններին: Ինչպես հաղորդում է itar-tass-ը՝ հղում անելով forbes.com-ին`այս տարի 42-ամյա Լոպեսը վաստակել է շուրջ 52 միլիոն դոլար, բացի այդ, երգչուհին թվիտերի իր համակարգում 6,6 մլն երկրպագու ունի, իսկ ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ շուրջ 12 մլն: Երկրորդ տեղն է զբաղեցրել հանրահայտ ամերիկյան դերասանուհի և «Օփրա Ուինֆրիի շոու» թոք-շոուի հաղորդավար Օփրա Գեյլ Ուինֆրին: Երիտասարդ երգիչ, միլիոնավոր դեռահասների կուռք 18-ամյա Ջաստին Բիբերը գտնվում է 3-րդ տեղում: Չորրորդ տեղում երգչուհի Ռիհաննան է, հինգերորդում` Լեդի Գագան, ով ի դեպ նախորդ տարվա առաջատարն էր: Այս տարի նրա եկամուտները 90 մլն դոլարից կրճատվել և դարձել է 52 մլն դոլար: Բրիթնի Սփիրսը հայտնվել է 6-րդ տեղում, իսկ հայազգի Քիմ Քարդաշյանը այս տարի զբաղեցրել է 7-րդ տեղը՝ աշխարհի 100 ամեաազդեցիկ աստղերի շարքում: Քեթի Փերին 8-րդն է, Թոմ Կրուզը 9-րդը եւ լավագույն տասնյակը եզրափակում է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը: Աստղերի ազդեցիկության վարկանիշը հաշվարկվում է՝ ելնելով ԶԼՄ-ներում նրանց մասին եղած հրապարակումների քանակից, ամսագրերի կազմերին հայտնվելուց և այլ նմամատիպ հաջողություններից, ինչպես նաև՝ տարվա ընթացքում վաստակած գումարի չափից:
Անդրանիկ Ջալալյան