Երեւանի թիվ 56 դպրոցի աշակերտուհիներից մեկը օրերս ինքնասպանության փորձ է կատարել: Aravot.am-ի տեղեկություններով, աղջիկը խմել է պապիկի դեղերը, որից հետո երեխային տեղափոխել են «Մուրացան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Մեզ հետ զրույցում թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանն ասաց, որ ներկայումս գործը ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում է. «Այդ երեխան դպրոցի եւ դասընկերների հետ կապված որեւէ խնդիր չի ունեցել, նորմալ, հանգիստ աշակերտ է»: Տնօրենը նաեւ ասաց, որ դեպքը երեխայի տանն է կատարվել:
Անչափահասին ի՞նչն է դրդել ինքնասպանության, Aravot.am-ի հարցին ոստիկանության Արաբկիրի բաժնի քննիչ Արմեն Մելքոնյանը պատասխանեց, որ` «Կատարվում է նախաքննություն»: Մեր տեղեկություններով, վարկածներից մեկն այն է, որ անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել «սիրո» պատճառով, որտեղ իր դերակատարումն է ունեցել համացանցը:
«Մուրացան» բժշկական կենտրոնի բժիշկ Տիրուհի Չերքեզյանը, որի մոտ ինքնասպանության փորձից հետո 1 օր բուժօգնություն է ստացել աղջիկը,
Կարդացեք նաև
մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեխան խմել է սրտի համար նախատեսված «դիգոկսին» դեղամիջոցի մեծ չափաքանակ` մոտ 50 հաբ: Սակայն բժիշկը հավաստիացրեց, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ