Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայ-ռուսական հարաբերությունները չեն փոխվի»,- համոզված են քաղաքագետները

Մայիս 17,2012 14:55

Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ  Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժանմունքի վարիչ Ֆելիքս Ստանեւսկին եւ Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը անդրադարձան Հայաստանում կայացած մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին, նոր գումարման Ազգային ժողով  անցած հինգ կուսակցություններին եւ մեկ դաշինքին: Խոսվեց նաեւ ձեւավորվող կոալիցիայի մասին, ինչպես նաեւ՝ նոր կառավարությունից սպասվող ակնկալիքներից:

Գնահատելով Հայաստանի ընտրությունները՝ Իսկանդարյանը նշեց, որ այն անցել է շատ ակտիվ, մրցակցությունը ուժերի միջեւ շատ մեծ էր: Իսկանդարյանը գտնում է, որ հաստատ կձեւավորվի կոալիցիա, քանի որ Հայաստանում  կոալիցիայի ձեւավորման ավանդույթը բավականին հին է: Իսկ թե ընտրությունների արդյունքները կանդրադառնա՞ն երկրի արտաքին քաղաքականության, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, թե՞ ոչ՝ Իսկանդարյանը նշեց. «Խորհրդարանական ընտրությունների արդյունքները կանդրադառնան ներքաղաքական դասավորության եւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների վրա: Իսկ հայ-ռուսական հարաբերությունները չեն փոխվի, կմնան այնպես, ինչպես որ կար, կշարունակեն իրենց բնականոն հունը: Ռուսաստան- Հայաստան հարաբերություններում չեն լինի լուրջ փոփոխություններ եւ հայկական դիվանագիտության մեջ առաջնայինը կլինի կոմպլեմենտար քաղաքականությունը: Տարիների ընթացքում գուցե ինչ- որ բաներ փոխվեն, բայց այս խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ազդի այդ հարաբերությունների վրա»,-հավելեց նա:

Մարկարովն էլ, վերլուծելով ընտրությունների արդյունքները, առանձնացրեց հետեւյալը՝  քանի որ կուսակցություններից ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացավ ձայների 50%-ից ավելին, հետեւաբար ինտրիգն այս ընտրություններում կոալիցիայի ձեւավորվել կամ չձեւավորվելն է:

Տրոֆիմչուկը գտնում է, որ Հայաստանը տարածաշրջանային ու միջազգային կայունության «զենիթում» է:  «Կայունության արդյունքը զգացվում է ընտրությունների արդյունքներից, այսինքն՝ այն բանից, որ հետընտրական ցնցումներ տեղի չունեցան: Հայաստանում կայուն է հատկապես կուսակցական համակարգը: Պահպանված է կայունությունը նաեւ Հայաստանի հարեւաններ Վրաստանի ու Իրանի հետ»,- ասաց Տրոֆիմչուկը՝ հավելելով, որ  Հայաստանում տիրող  բացարձակ կայունությունը  պահպանված է նույնիսկ սահմաններում: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա Տրոֆիմչուկի կարծիքով բազմիցս ապացուցվել է, թե Հայաստանը Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններում որակական ինչ հարթակում  է գտնվում:

Ստանեֆսկին էլ նշեց, որ դժվար չէր կանխատեսել Հայաստանի  խորհրդարանական ընտրությունների արդյունքը, ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում նույնպես ընդդիմությունն է դժգոհում ընտրությունների արդյունքներից. «այդպես է լինում, երբ պարտվում են»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031