Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս անգամ Ադիբեկ տղան չէր կարող նկարել, որովհետեւ արդեն ծիծաղելի էր դարձել սրա նկարչությունը» (Տեսանյութ)

Մայիս 17,2012 14:33

«Ադիբեկ անունով մի հատ տղա կա, ըտենց է ստացվել, իր պապիկը անունը Ադիբեկ է դրել: Այդ Ադիբեկը, ասենք, ՀՀ-ի լրջագույն սոցիոլոգնեից մեկն է, եթե ամբողջ համաշխարհային սոցիոլոգիայի պատմությունը վերցնենք` սա կվերցնի պատվավոր առաջին տեղը, որովհետեւ սրա ցանկացած թիվ հետո իրականություն է դառնում», -այսօր ասուլիսից հետո ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի մասին զրույցի բռնվեց լրագրողների հետ: Նրա դիտարկմամբ` «Ուղղակի այս անգամ, քանի որ Gellup կար, Ադիբեկ տղային չկարողացան լավ օգտագործել, որովհետեւ բազմակի օգտագործման է եղել տարբեր անգամներ, եւ այս անգամ չէին հավատալու: Ստիպված եղան հրավիրել մեկ ուրիշի` արտասահմանից, անկախ «Արմենիա» հեռուստաընկերությունը հրավիրեց, նրանք էլ մի հատ թիվ նկարեցին, թե ինչ է լինելու: Նրանք մի խնդիր ունեին, նրանք միտք ունեին ՀԱԿ-ի թիվը նկարելու եւ մեզ համոզելու»:

Գուրգեն Եղիազարյանի ներկայացմամբ, երբ իրենք գնում էին գյուղերում մարդկանց հետ խոսելու, 2 օր շարունակ մարդկանց ահաբեկում էին, որ տնից դուրս չգան. «Նկարում էին սակավաթիվ հատվածները, որպեսզի հետո ասեին` այսքա՞ն եք հավաքում: Իսկ Սերժ Սարգսյանի հավաքները գիտեք ինչպես են կազմակերպում` ավտոբուսներով հիվանդանոցները, դպրոցները, հրապարակում փուչիկների օրը նայեք, կտեսնեք, որ ցանկապատ էին արել, որ համերգից հետո այդ դաշտը լքող չլինի: Այնտեղ մեկն ասում է` ցանկապատը բաց արեք` դուրս գանք, սրանք բաց չեն անում: Երկու նկարահանում է գնում` մեկը` մեր հանրահավաքի, մյուսը` Սերժ Սարգսյանի: Մի տեղ երջանիկ, փուչիկներով հոծ բազմություն է, մյուս տեղում սակավաթիվ` 2-3 հոգի ծառերի տակ կանգնած: Դա ցույց են տալիս, բերում են տարբեր խամաճիկների, սրանք թվեր են նկարում: Այս անգամ Ադիբեկ տղան չէր կարող նկարել, որովհետեւ արդեն ծիծաղելի էր դարձել սրա նկարչությունը: Եվ ասում են` էլ ի՞նչ եք ուզում: Նայեք նախընտրական շրջանի պատկերը, ընտրության շրջանը, սա էլ արդյունքն է: Չե՞ք հավատում, սա էլ ձեզ ամենահեղինակավոր սոցիոլոգիական միավորներից մեկի քվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031