Փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր անդրադառնալով Կոնդի շուրջ 215 ընտանիքներին, որոնք փոխհատուցման պահանջով արդեն 2-րդ հինգշաբթին է կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց են կազմակերպում՝ ասաց, որ նոր կառուցապատողը արդեն ապրիլի վարձավճարը վճարել է ու մինչեւ այս ամսվա վերջ կսկսի իր լիազորություններն իրականացնել:
Կոնդեցի Գարեգին Սաֆարյանն էլ պատմում էր, որ արդեն հոգնել են փող մուրալուց. «Ամեն անգամ ասում են` լավ կլինի: Երեւի մինչեւ նոր շենքը լինի, ես Հայաստանը լքեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ