Հունիսի սկզբին պարզ կլինի, թե ովքեր են նոր կառավարության անդամները: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ի պատասխան լրագրողների հարցերին, թե արդյոք ինքը կառավարությունում շարունակելո՞ւ է աշխատանքը ու ի՞նչ անելիքներ ունի. «Կառավարությունում ով է լինելու՝ որոշում է ՀՀ նախագահը վարչապետի առաջարկությամբ»:
Պարոն Թովմասյանը չմեկնաբանեց այն լուրերը, թե ինքը նոր պաշտոնի առաջարկ է ստացել: Նա խորհուրդ տվեց սպասել եւս երկու օր, ու բոլոր հարցերի պատասխաններն արդեն պարզ կլինեն: Ցանկանո՞ւմ է պարոն Թովմասյանը շարունակել նախարարի նոր պաշտոնը հարցին նա չպատասխանեց, միայն ասաց, որ իր ցանկությունը շատ քիչ է. «Կարող է փողոցում 2000 մարդ ցանկանա ինչ-որ պաշտոն: Իմ ցանկանալը ոչ մի նշանակություն չունի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ