«Բազմաթիվ ոլորոտներում առաջընթաց կա, բայց դեռևս կան պետական ծառայություններ, որտեղ բյուրոկրատական քաշքշուկները դեռևս ուժի մեջ են: Դեռևս կա կողոպուտ, կաշառքներ են վերցնում այս կամ այն տեղեկանքը ստանալու համար»,- այսօր կառավարության նիստի սկզբում անդրադառնալով պետական ծառայությունների որակին՝ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, ոլորտում թերությունները շտկելու համար 15 տեսչություններում մոնիթորինգ են անցկացնում, որի արդյունքները կներկայացվեն առաջիկայում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ