«Այլեւս հանրահայտ է, որ ծագումով սիսիանցի Թաթուլ Հակոբյանին ապօրինաբար ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու գրանցելու իրողությունը, ըստ ծրագրված սցենարի, ծառայեցվել է հատկապես Սիսիանի տարածաշրջանի ընտրողների շրջանում ունեցածս բարձր վարկանիշը չեզոքացնելու, իմ օգտին տրվելիք ձայները տրոհելու եւ ԱԺ պատգամավոր ընտրվելու հնարավորությունս բացառելու նպատակին»,- ասված է թիվ 37 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հարությունյանի՝ երեկ ՍԴ ներկայացրած հայցադիմումում:
«Առավոտ» օրաթերթ