Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Թորոսյանն է՝ մի բան է ասել է. չկա Լեւոն Տեր-Պետրոսյան՝ չկա շարժում»

Մայիս 17,2012 12:57

 «Մայիսի 6-ին տոտալ կաշառակերություն էր: Նման բան ամբողջ պատմության մեջ չի եղել ու չի էլ լինելու: Այս համատարած կոռուպցիայի, այս թարախի մեջ 44 տոկոս ունեցողը մտածում է կոալիցիայի մասին»,- այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Նա օրինակներ էր բերում, թե ինչպես է զինվորի մայրը պատմել, որ Նոր Հաճընում Թումանյանի դիմանկարով տրցակներ են բաժանել՝ նկատի ունենալով 5000 դրամ ընտրակաշառքները:

Հարցին՝ ինչո՞ւ ՀԱԿ-ի ձայները պակասեցին՝ նա պատասխանեց. «Եթե մի մարդ ընկել է Հմայակի հետեւից, որ ԲՀԿ-ի պատգամավոր չդառնա, տարօրինակ է թվում այս հարցը՝ ի՞նչ է նշանակում զեղծարարի մոտ ասել՝ ինչպե՞ս եղավ, որ 106 հազար եղավ ձեր ձայները, դա այն թիվն էր մինիմալ, որ չկարողացան դա էլ չտան մեզ: Կուլ տվեցին մեր ձայները: Իմ վստահված անձանցից մոտ 35 հոգի ամսի 6-ին հրաժարվեցին լինել իմ վստահված անձը: Այսինքն՝ կաշառակերությունը մի կողմից էր, ներքին ահաբեկումը՝ մյուս կողմից էր: 106 հազարը քիչ ձայն չի, վաղ թե ուշ իր մասին լսացնել կտա»: Գուրգեն Եղիազարյանը պատմեց, որ իր ընտրատարածքում՝ թիվ 27-ում մեկը իրեն պատմել է, որ իրենց համագյուղացի «Պողոսը» կաշառքի համար բանտում է, իրենց ասել են՝ ընդդիմությունից 300 ձայն բեր՝ նա ազատ կարձակվի: Գուրգեն Եղիազարյանը խոստացավ. «Եթե նա ազատ արձակվեց, նույն օրը ես կասեմ, թե ով է այդ Պողոսը, կասեմ նաեւ, թե ով է ասել իր մասին»:

Անդրադառնալով ՀԱԿ-ից հեռացածներին՝ Գուրգեն Եղիազարյանը նշեց, «Աշոտն իմ ընկերն է, ես շատ լավ եմ վերաբերվում, այդ նույն կուսակցությունից ես չորս հոգու հետ անազատության մեջ եմ եղել: Արամ Սարգսյանը արդեն ասել է, թե ինչու է դուրս եկել, բայց ես գտնում եմ, որ ՀԱԿ-ի կուրսը շատ ճիշտ է»:

Aravot.am-ը հարցին՝ ՀԱԿ անդամ Ռուբեն Թորոսյանի հայտարարության հետ

հետ կապված՝ նա պատասխանեց. «Ռուբեն Թորոսյանն է, մի բան է՝ ասել է: Բայց չկա Լեւոն Տեր-Պետրոսյան՝ չկա շարժում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031