Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամբողջացվում է կուտակային կենսաթոշակի ենթաօրենսդրական դաշտը

Մայիս 17,2012 12:58
  ՀՀ կառավարությունը հաստատել է կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարին մեկ անգամ անվճար մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը։ Սույն իրավական ակտի ընդունումը բխում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջից և միտված է պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչների աշխատելու համար անհրաժեշտ ենթաօրենսդրական դաշտի ամբողջացմանը։

«Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2012 թ. հունվարի 1-ից, սահմանում է ընդերքն օգտագործման տրամադրելու նոր պահանջներ։ Այդ ոլորտի իրավական դաշտի կարգավորման նպատակով կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել ընդերքի օգտագործմանը վերաբերող իր նախկին վեց որոշումները և հավանություն տվել ՀՀ Նախագահի` նույն ոլորտին առնչվող նախկին որոշումներից մեկն ուժը կորցրած ճանաչելու հրամանագրի նախագծին։

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Ընդերքաբան» ԲԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում գտնվող երկրաբանական բազայի շենք-շինությունները մասնակի հատուցմամբ օտարել ՀՀ ԿԱ ոստիկանությանը` դրանով իսկ բարելավելով ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանման շենքային պայմանները։ Գործադիրը «Երևանի Ա. Գրիբոյեդովի անվան N41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին թույլատրել է Մյասնիկյան պողոտայում գտնվող իր շենքի տարածքի մի մասը 20 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Վարդանանք» կրթահամալիր» ՍՊԸ-ին, որի տարրական դասարաններում կազմակերպվում են եռալեզու հետաքրքիր ու բովանդակալից դասեր ու միջոցառումներ։ Կրթահամալիրն ունի նաև մարզական և գեղարվեստական ինքնագործունեության խմբակներ։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031