Լրահոս
Օրվա լրահոսը

21-րդ դարի բատրակները

Մայիս 17,2012 12:24

Ամեն օր Բագրատաշենի, Պտղավանի ֆերմերները Այրումում հավաքում են անգործ մարդկանց խմբեր եւ տեղափոխում իրենց պատկանող արեւածաղկի դաշտերը: Կիզիչ արեւի տակ արեւածաղկի փխրեցման, քաղհանման ծանր աշխատանքի համար գործատուն բանվորին օրական վճարում է 2-3 հազար դրամ:

Այրում քաղաքը սեփական հողատարածքներ չունի, նախկին բանավանը հիմնվել է Այրումի պահածոների գործարանի հենքի վրա: Այն ներկայումս փոքր կարողություններով է գործում: Այրումցիների քիչ մասն աշխատում է համանուն երկաթուղային կայարանում, շատերն արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Միայն պահածոների գործարանի դիմացի շենքից այս տարի «խոպան» է մեկնել 25 հոգի, եւս 5-ն էլ կմեկնի օրերս:

Ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանն Այրում քաղաքում հայտարարեց, որ Հայաստանում աղքատության ամենացածր մակարդակը Տավուշի մարզում է, որ Տավուշում աղքատության մակարդակն ավելի ցածր է, քան նույնիսկ Երեւանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031