Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները պաշտպանության տակ են առնում պայթեցնողներին-1

Մայիս 17,2012 12:18

Հատված Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ հարցազրույցից:

Ինչպե՞ս եք գնահատում դաշնակցական մի քանի պատգամավորների քայլը, ովքեր օրերս ուղղակիորեն աջակցեցին  DIY ակումբում պայթյուն կազմակերպելու մեջ մեղադրվող երկու երիտասարդներին:
-Որպես քաղաքացի ողջունում եմ այդ երիտասարդներին, նաեւ ցանկացած օրինական միջոցներով ու մեթոդներով բոլոր արատավոր երեւույթների դեմ մղվող պայքարը: Գուցեեւ այս երիտասարդների գործողությունները մի փոքր ավելի կտրուկ ու ագրեսիվ են եղել, սակայն պետք է հաշվի առնել նրանց տարիքը: Այդ տարիքում բոլորս էլ շատ ավելի անկառավարելի եւ հանդուգն ենք եղել:
Ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ այդ երիտասարդները գիտակցում են իրենց հայ լինելը, զգում են ազգային արմատները եւ չեն հանդուժել, որ ազգայինը խաթարող արատները չափից դուրս դրսեւորում ունենան:
Միանգամայն ողջունում են նաեւ ազգային արժեքների պահպանման նախանձախնդիր եւ այս հարթությունում մեր մշտական գործընկեր Դաշնակցության պատգամավորների քայլերը:
Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ բոլոր երկրներում կան երիտասարդական խմբեր, որոնք իրենց հասու միջոցներով պայքարում են հոռի երեւույթների, ազգային ու հասարակական արժեքներին սպառնացող շեղումների ու հիվանդագին դրսեւորումների դեմ: Բոլոր, նույնիսկ ամենաժողովրդավարական ու եվրոպական երկրներում երիտասարդների այս խմբերին սատարում են ազգային ու պահպանողական առողջ ուժերը:
Աղանդների ու սեռական շեղումներ ունեցող խմբերի դեմ նույնիսկ շատ ավելի կոշտ միջոցներով է հարկավոր պայքարել, քանի որ այս երեւույթները մեզանից քաղաքացիներ են խլում, հայ մարդուն են այլասերում: Հայ առողջ մարդու հոգեւոր ու զգայական ներաշխարհին, աշխարհընկալմանը խորթ, անընդունելի ու անհանդուրժելի երեւույթների դեմ յուրաքանչյուրս էլ կարող ենք կտրուկ եւ կոշտ դրսեւորումներ ունենալ:
Արդյունքը հանցանք թե զանցանք կլինի՝ կորոշի օրենքը: Համենայն դեպս, արատավոր երեւույթների դեմ պայքարը մեզանում չափազանց դրսեւորումներ չի ունեցել, զոհեր չեն եղել:
Հասկանալի է, որ այս երիտասարդները ծայրահեղ քայլի են դիմել, բայց նաեւ ողջունելի է, որ գործնական քայլ են կատարել եւ չեն բավարարվել ինտերնետային գնահատականներով: Թեկուզ մարգինալ, բայց այս երիտասարդները նաեւ հայրենասերներ են: Իսկ սա նշանակում է, որ մեր երիտասարդները գիտակցում են, թե մեր երկիրը տարածաշրջանային ինչ վիճակում է եւ հարկ եղած դեպքում ինչ է հարկավոր անել:
Միաժամանակ կոչ եմ անում՝ կտրուկ քայլերից անցնել ավելի մտածված ու կշռադատված գործողությունների:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031