Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան. «Աշխարհն ասում է՝ տղերք վատ չի, մենք ասում ենք, ի°նչ ես ասում, վատ ա»

Մայիս 17,2012 12:12

«Հայտարարություն չեմ անելու: Քաղաքական հայտարարության ժամանակը կգա, ամեն ինչ իր ժամանակին: Դա կանի այն անձը, ում լիազորությունների շրջանակում է դա»,- «Դեբատ» ակումբում այսօր հայտարարեց ԲՀԿ անդամ Արամ Սաֆարյանը և շարունակեց. «Երկրում ունենք մի նոր իրավիճակ: Այն ենթադրում է, որ հայաստանյան քաղաքական ուժերը պիտի գտնեն փոխգործակցության ճկուն ձևեր, որ թուլացնեն քաղաքական լավածությունը և երկիրը տանեն կառուցողական գործընթացներով՝ հաշվի առնելով այն  նակազները, որ հստակ տվել է նրանց ժողովուրդը նրանց նախընտրական շրջանում»:

Դառնալով միջազգային դիտորդական  առաքելությունների գնահատականներին և հայաստանյան տրամադրություններին՝ Ա. Սաֆարյանը նկատեց. «Աշխարհը մեզ ասում է՝ տղերք, ոչինչ, վատ չի, մենք ասում ենք՝ էս ի°նչ ես ասում, շատ վատ ա»:

ՀԴԿ անդամ Արամ Գյուրջյանը նկատեց. «Մենք չունենք հաղթած կողմ, ունենք մեկ պարտված կողմ. դա քաղաքացիական հասարակությունն է»:

ՀԴԿ անդամ Սուրեն Մովսիսյանն էլ զարմանում է, թե ինչու պիտի ՀՀ-ի ընտրություններին գնահատական տան «խաղաղ և մրցակցային», դա եթե լիներ Աֆղանստանի պարագայում, կլիներ հասկանալի: Մի°թե ՀՀ-ի համար չկային այլ գնահատականներ՝ ազատ, արդար ընտրություններ, կամ այլ ձևակերպումներ:

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն էլ, անդրադառնալով դիտորդական առաքելություններին, նկատեց. «Երբ ԱՊՀ դիտորդները գալիս են՝ գիտես, թե ինչ են գրելու, քանի որ գրած բերում են»: Դառնալով հասարակական տրամադրություններին՝ Ա. Կարապետյանը նշեց. «Ոչ թե քննարկում  են՝ ընտրությունները կեղծվե՞լ են, թե՞ ոչ, այլ ինչպե°ս են կեղծվել՝ վարչական ռեսուրսո°վ, թե° ընտրակաշառքով»:

Քաղաքական փորձագետ Վիգեն Խաչատրյանն էլ առաջարկեց, որ վերահսկողը լինի ընդդիմությունը, կատարողը՝ իշխանությունը: Օրինակ՝ ոստիկանությունը տան Դաշնակցությանը, Վերահսկիչ պալատի ղեկավարը լինի ընդդիմությունից և այլն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031