Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե հիմա Վիկտոր Դալլաքյան, գնա հիշի, թե կոնը քանի՞ հազար ա»

Մայիս 17,2012 12:07

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարեց, որ գուցե իր կրթությունը չի ներում, բայց իր համար անհասկանալի է «Ժառանգության» վարքագիծը: Այսօր «Հայացք» ակումբում Aravot.am-ը ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանից հետաքրքրվեց՝ Ձեզ համար հասկանալի՞ է նախընտրական եւ հետընտրական այս շրջանում ի՞նչ է անում «Ժառանգությունը» եւ ի՞նչ է ուզում: Նա պատասխանեց. «Կա 2 ժառանգություն՝ 2007 եւ 2012 -ի: Նախկին խմբակցոււթյունը բավական լավ աշխատեց, վրացական համարների ունեցողների շահերն էին պաշտպանում, սոցիալական խնդիրներ լուծում: Այդ ժառանգությունը ավարտվեց, հիմա նոր ժառանգություն է, Ազատ դեմոկրատներն են, ՀՀՇ-ից դուրս եկածները: Հիմա Ժառանգության խնդիրն ուրիշ է, փորձում է ձեւավորվել որպես ընդգծված արեւմտամետ ուժ, պրոեկտ են ստեղծում, ինչքանով կհաջողվի՝ չգիտեմ, բայց ուզում են, որ 2017-ին թե իշխող ուժը, թե իշխանությունը լինի նույն աշխարհաքաղաքական մտածելակերպից»:

Հարցին՝ Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ-ն նույնպես կարո՞ղ է դարձնել արեւմտամետ՝ Արմեն Բադալյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն որպես քաղաքական ուժ վերջնականորեն չի ձեւավորվել, տեսք չի ստացել, կախված է՝ կոալիցիա կմտնի, որակ կփոխի՞, թե՞ չէ: Վարդան Օսկանյանից ընդամենը երանգ ստացավ, բայց դա շատ քիչ է»:

Անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանին՝ փորձագետը նշեց. «Վիկտոր Դալլաքյան ասելով՝ հիշում ենք՝ «Կոնը 50 հազար ա»: Դե հիմա Վիկտոր Դալլաքյան, գնա հիշի, թե կոնը քանի հազար ա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031