Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ը իր պաշտպանության տակ վերցրեց կոալիցիոն ուժերից մեկի հակաօրինական գործողությունները՝ ընտրակաշառքները»

Մայիս 17,2012 12:00

Հատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հետ հարցազրույցից:

-Ինչպե՞ս եք վերաբերվում խոսակցություններին, թե «Ժառանգությունն» այլեւս ընդդիմություն չէ, եւ եթե ՀՀԿ-ն առաջարկի՝ չի հրաժարվի ընդգրկվել իշխանական կոալիցիայի կազմում։
-Մինչ այդ հարցին անդրադառնալը՝ կուզենայի մի դիտարկում անել։ Ո՞րն էր այս ընտրությունների յուրահատկությունը։ 20 տարի է՝ քաղաքականության մեջ եմ, բայց չեմ հիշում մի դեպք, երբ ընդդիմության ձայներն այսպես հեշտությամբ տրվեին իշխանության, այս դեպքում՝ կոալիցիայի ներկայացուցիչներին։
Ցավոք սրտի, ընդդիմադիր որոշ ուժեր, հատկապես ՀԱԿ-ը, իր պաշտպանության տակ վերցրեց կոալիցիոն ուժերից մեկի հակաօրինական գործողությունները՝ ընտրակաշառքները, բարեգործության անվան տակ ձայներ գնելը, եւ արդյունքը եղավ այն, որ կարողացան ընդդիմությունից խլել 15-20 տոկոս ձայն։ Իմ կարծիքով, դա տեղի ունեցավ այդ, այսպես կոչված, միասնական շտաբի գործունեության հետեւանքով, որը կոտրեց ընդդիմության ողնաշարը։
Սա դավադրություն էր ընդդիմադիր զանգվածի նկատմամբ՝ 22 տարվա մեր քաղաքական կենսագրությունը նման դավադրություն չէր տեսել։ Եվ եթե ուշադրություն դարձնեք՝ հիմնականում հենց այդ դավադրության մասնակիցներն են «Ժառանգության» մասին նման լուրեր տարածում. նախահարձակ են լինում, որպեսզի իրենց իրական գնահատականը չստանան։
Վաղը կտեսնեք, թե ինչպես նրանք կգնան եւ կմտնեն այնտեղ, որտեղ իրենց իրական տեղն է։ Բոլոր նրանք, ովքեր քաղաքականությունից շատ թե քիչ հասկանում են, գիտեն, որ անբարո բան տեղի ունեցավ քաղաքական դաշտում. ուղղակի խաբեցին ժողովրդին։ Եվ թող ՀԱԿ-ը, ընդդիմադիր մյուս ուժերը, որոնք նպաստեցին այդ գործընթացին, իրենց հաշիվ տան՝ իրենց խղճի վրա է ծանրացած, որ ընդդիմությունն այդքան ձայն կորցրեց։
Այդուհանդերձ, կարծում եմ, մի քանի օրից ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ի վերջո, ոչինչ չի ավարտվել՝ ամեն ինչ նոր է սկսվում։ Նոր քաղաքական թիմեր կարող են ձեւավորվել, որոնց հետ կարող ենք համագործացկել, եւ շատ սերտ համագործակցել։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ, իրոք աննախադեպ էր։ Եվ պատահական չէ, որ այսօր ՀԱԿ-ից դուրս են գալիս առանցքային գործիչներ՝ գնահատական տալով ՀԱԿ-ի քաղաքական վարքագծին։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031