Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փորձագետը՝ ՀՀԿ-ՕԵԿ-ի մասին. «Եթե ասում են Մուրադ, ուրեմն Արուսն էլ հետն է»

Մայիս 17,2012 11:31

«ՀՀԿ-ն ունի 75 տեղ: Դե, 69, բայց ՕԵԿ-ն էլ հետը՝ 75 տեղ: Ինչպես հայտնի ֆիլմում են ասում՝ «Որ ասում են Մուրադ, ուրեմն Արուսն էլ հետն ա»,- այսօր «Հայացք» ակումբում ընտրություններն այսպես վերլուծեց ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Նա խորհուրդ տվեց չհարցնել, թե ինչու ընդդդիմությունը 7% ձայն հավաքեց. «Քանի որ չգիտենք, թե քանի մարդ է իրականում մասնակցել ընտրություններին, չենք կարող ասել՝ ով քանի տոկոս է հավաքել»:

Արմեն Բադալյանի համոզմամբ՝ ԲՀԿ-ն ընտրազանգվածի խնդիրներ ունի. «Նրան ձայն են տվել նյութական շահագրգռվածություն ունեցողները, նրանք, ովքեր ԲՀԿ-ին ընկալեցին որպես այլընտրանքային ուժ, Գագիկ Ծառուկյանի կերպարի հետեւից գնացողները, որովհետեւ ի վերջո Գագիկ Ծառուկյանը Արթուր Բաղդասարյան չէ: Եթե կոալիցիա կազմեց, ԲՀԿ-ից միանշանակ կհեռանա այն ընտրազանգվածը, որը ԲՀԿ-ին ընկալել է ՀՀԿ-ին որպես այլընտրանքային ուժ: Գագիկ Ծառուկյանի հետեւից գնացող ըմբոստ ընտրազանգվածն էլ կհեռանա, երբ իմանա, որ նա Արթուր Բաղդասարյանից չի տարբերվում: Կոալիցիայի դեպքում միանշանակ ՀՀԿ-ն շահելու է, ԲՀԿ-ն տուժելու է»:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին՝ ԲՀԿ-ն կմտնի կոալիցիայի մեջ, թե չէ՝ ըստ փորձագետի, կապ չունի արդեն, ընտրակեղծիքների բուրգը նորից աշխատելու է ՀՀԿ-ի համար, ուղղակի եթե մտնի կոալիցիա՝ դա ավելի գեղեցիկ է ներկայացվելու. «Եթե ԲՀԿ-ն չի մտնում կոալիցիայի մեջ, մեխանիկորեն դառնում է ընդդիմություն, բայց եթե մնում է նույն որակով, ապա ժամանակի ընթացքում ինքը, որպես կառույց թուլանալու է, վարչական ռեսուրսներից չի օգտվելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031