Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ուժեղ մտքի» տեր ժողովուրդն այսքան երկար չէր հանդուրժի Վարդան Ղուկասյանի նման քաղաքապետին

Մայիս 17,2012 11:19

Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու մասին տեղեկություններին, վերջինիս մամուլի քարտուղարը հայտարարել է, թե «դա ֆոլկլոր է, եւ ես չգիտեմ, թե ո՞ւմ թույլ մտքի տխուր արգասիքը կարող է լինել»։

«ՉԻ»- Ըստ երեւույթին այս հայտարարության հեղինակը լավ չի հասկացել «ֆոլկլոր» բառի իմաստը եւ չգիտի, որ ֆոլկլորի հեղինակը ժողովուրդն է («ֆոլկ» նշանակում է ժողովուրդ): Ընդ որում՝ ժողովրդական բանահյուսությունն իսկապես շատ հաճախ ցանկալին ներկայացնում է որպես իրականություն, այսինքն՝ տվյալ դեպքում գյումրեցիներն իսկապես երազում են ագատվել իրենց քաղաքապետից։ Ինչ վերաբերում է գյումրեցիների ժողովրդական բանահյուսությունը «թույլ մտքի տխուր արգասիք» անվանելուն, ապա այստեղ երեւի ճշմարտության հատիկ կա. «ուժեղ մտքի» տեր ժողովուրդն այսքան երկար չէր հանդուրժի Վարդան Ղուկասյանի նման քաղաքապետին։ Չնայած՝ հայաստանյան իրողություններն այնպիսին են, որ «ուժեղ միտքը» քիչ է:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031